«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մտադիր է իր անձնական միջոցներից ներդրումներ կատարել Գյումրիում: Այդ ներդրումները ուղղվելու են Գյումրիի կենտրոնում հին փողոցների վերականգնման ծրագրին:
Ըստ այդ ծրագրի՝ Գյումրիի նշված հատվածում լինելու են հյուրանոցներ, ռեստորաններ, արհեստանոցներ, եւ այն դառնալու է գրավիչ վայր զբոսաշրջիկների համար: Ենթադրվում է, որ այդ ծրագիրը մի կողմից կունենա բիզնես նպատակներ եւ կկարողանա ապահովել ներդրումների շահութաբերությունը, մյուս կողմից կցրի Գյումրիում առկա բարոյահոգեբանական ծանր մթնոլորտը:
Այստեղ աղքատ է համարվում բնակչության մոտ կեսը: Թե որքանով է հաջողված այս ծրագիրը բիզնես տեսանկյունից եւ որքանով կազդի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա, կերեւա ապագայում, երբ այն կիրականացվի: Եթե, իհարկե, իրականացվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում