տուն Քաղաքական Միջազգային Հյուսիսային Կորեան ստեղծել է հրթիռ, որը կարող է վտանգել ԱՄՆ-ին և ասիական...

Հյուսիսային Կորեան ստեղծել է հրթիռ, որը կարող է վտանգել ԱՄՆ-ին և ասիական երկրներին

115
0

original

Հյուսիսային Կորեան ներկայում զբաղված է բալիստիկ նոր հրթիռի ստեղծմամբ, որը նախատեսված է սուզանավերի համար և կարող է միջուկային հարվածի վտանգ ներկայացնել ինչպես Արևելյան Ասիայի երկրների, այնպես էլ Միացյալ նահանգների համար։ Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։

Այս հրթիռի ստեղծման մասին հայտարարել է ԱՄՆ ռազմավարական հրամանատարության ղեկավար Սեսիլ Հենին։

«Հյուսիսային Կորեան շարունակում է զարգացնել բալիստիկ հրթիռների տեխնոլոգիաները», — ասել է նա Կոնգրեսին ներկայացրած գրավոր զեկույցում։