տուն Քաղաքական Միջազգային Հյուսիսային Կորեան Ռուսաստանի հետ է Ղրիմի հարցում

Հյուսիսային Կորեան Ռուսաստանի հետ է Ղրիմի հարցում

104
0

north-korean-defector-and-activist-park-sang-hak

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հավանության են արժանացրել Ռուսաստանի գործողությունները Ղրիմի բռնակցման հարցում։ Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը՝ հղում կատարելով Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժոն Դոն Հակին։

Ըստ պաշտոնյայի՝ Հյուսիսային Կորեայում արդարացված են համարում «Ղրիմի միացումը Ռուսաստանի Դաշնությանը»։ Նրա խոսքերով՝ հիմա այդ երկիրը դիմագրավում է ԱՄՆ-ի և արևմտյան մյուս պետությունների կողմից սանձազերծված հակառուսական ագրեսիային։ «Մենք արդարացի ենք համարում Ռուսաստանի դիրքորոշումը, որը պաշտպանում է իր ազգային շահերը։ Ռուսաստանի ժողովուրդը նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ հաջողությամբ է դիմակայելու արտաքին ճնշմանն ու պատժամիջոցներին», — ասել է Հակը։