Հյուսիսային Կորեան երեկ իրականացրել է բալիստիկ երկու հրթիռների փորձարկում։ Դրանք ուղղվել են Ճապոնական ծովի կողմ։ Այս մասին հաղորդում է Հաավային Կորեայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Աղբյուրների համաձայն՝ մինչև 500կմ հեռավորության հնարավորություն ունեցող հրթիռները թողարկվել են ի պատասխան տարածաշրջանում Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի միջև սկսված զորավարժություններին։
ճապոնիան արդեն իր պաշտոնական բողոքն է արտահայտել այս միջադեպի կապակցությամբ։