տուն Սպորտ Հյուսիսային Իռլանդիայում հայտնի ֆուտբոլիստի պատկերով թղթադրամ է թողարկվել

Հյուսիսային Իռլանդիայում հայտնի ֆուտբոլիստի պատկերով թղթադրամ է թողարկվել

104
0

2478450_FULL-LND

Հյուսիսային Իռլանդիայում 5 ֆունտ արժողությամբ նոր թղթադրամ է թողարկվել, որի վրա պատկերված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստ Ջորջ Բեսթը: Այս մասին հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Թղթադրամը նվիրված է Բեսթի մահվան 9-րդ տարելիցին: Հիշեցնենք, որ նախկին մարզիկը մահացել է 2005թ.-ի նոյեմբերի 25-ին 59 տարեկան հասակում:

Ջորջ Բեսթը շատերի կողմից համարվում է ֆուտբոլի պատմության մեծագույն ֆուտբոլիստներից մեկը: Նա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 470 հանդիպում՝ դառնալով 179 գոլի հեղինակ:

1999թ.-ին Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) Բեսթին ընդգրկել է 20-րդ դարի լավագույն 20 ֆուտբոլիստների ցանկում: