Կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց «Հյուսիս- Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի՝ Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման մասին որոշման նախագիծը:
Ծրագիրը ենթադրում է Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի հողի օտարում և բնակչության տարաբնակեցում։
Հավելենք, որ Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի ամփոփ բյուջեով նախատեսված միջոցները կազմում են 474.635.153,24 ՀՀ դրամ: