տուն Լուրեր «Հյուսիս-Հարավ»-ի շինարարության մեկնարկն Արարատի մարզից անհեթեթ որոշում է եղել. Փաշինյան

«Հյուսիս-Հարավ»-ի շինարարության մեկնարկն Արարատի մարզից անհեթեթ որոշում է եղել. Փաշինյան

76
0

Իրավապահ մարմիններին հանձնարարել եմ հետեւել «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարությանը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին Քաջարանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե պարզվի, որ չարաշահումներ են եղել, բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»,- ասաց նա։

Անդրադառնալով քաջարանցիների հարցին, թե ինչո՞ւ ճանապարհի շինարարությունը սկսվեց Արարատի մարզից, ոչ թե Սյունիքից, վարչապետը նշեց, որ դա անհեթեթ որոշում է եղել եւ հավելեց. «Շատ խնդիրներ կան «Հյուսիս-Հարավ»-ի հետ կապված»: