տուն Լուրեր Հյուրանոց՝ շենքի տանիքին. կապալառու կազմակերպությանը չի կանգնեցնում անգամ դատարանի որոշումը (տեսանյութ)

Հյուրանոց՝ շենքի տանիքին. կապալառու կազմակերպությանը չի կանգնեցնում անգամ դատարանի որոշումը (տեսանյութ)

125
0

nkar5

Երեւանի Ամիրյան 4/6 շենքի բնակիչներն ահանզանգում են՝ շենքի տանիքում անօրինական շինարարություն է մեկնարկել, իսկ ապրողների տեսակետը կառուցապատող ընկերությունը հաշվի չի առել: Araratnews.am-ի հետ զրույցում շենքի բնակիչներից Գագիկ Սարգսյանը  պատմեց, որ տանիքում շինարարությունը մեկնարկել է ապրիլին: «Երբ, որ սկզբում հարցնում էինք ինչի մասին է խոսքը, ասում էին՝ տանիքն ենք վերանորոգում, որ չկաթա: Հետո  դարձավ շինարարություն ու տեսանք, որ նոր հարկ է բարձրացել, որտեղ, ըստ ինֆորմացիայի, պետք է հյուրանոցի համարներ լինի»,- նշեց նա: Գագիկ Սարգսյանի խոսքով նախագիծը իրենք չեն տեսել, բայց հստակ է մեկ բան, որ շենքի վերջին հարկից մուտք դեպի տանիք չկա: Կառուցապատողները որոշել են ճանապարհը դեպի տանիք տանել կողքի մուտքից: «Մենք, երբ որ բնակարանը գնում էինք, կար պայման, որ դա վերջին հարկն է: Մենք գնել ենք վերջին հարկում՝ 13-րդում եւ լիֆտն էլ կանգնում է էդտեղ, եւ մուտք չկա դեպի տանիք: Հիմա մեր գլխի վրա շինարարություն է գնում, որի մասին մենք տեղյակ չենք»,- ասաց բնակիչը:

nkar3

Շինարարությունը նախորդ ամիս է մեկնարկել, իսկ բնակիչներին նախապես  այլ բան է ասվել: Հյուրանոցային համալիր շենքի տանիքում կառուցում է նույն այն կազմակերպությունը, որը եւ սպասարկում է շենքը: Գագիկ Սարգսյանն ասաց, որ կազմակերպությունը «Գրիար» ՓԲԸ-ն է:  Ներկայումս էլ շինարարությունը շարունակվում է: Բնակիչները մայիսի 2-ին դիմել են դատարան, ստացել են որոշում, համաձայն որի շինարարությունը պետք է ընդհատվի, մինչեւ վերջնական պարզվի, թե որքանով է այն օրինական: Բնակիչներն ունեն  նաեւ ԴԱՀԿ որոշում: Հիմա շենքի բնակիչները դիմել են  գլխավոր դատախազին եւ ՀՀ արդարադատության նախարարին:

 

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, ով ներկայացնում է շենքի բնակչներից մի քանիսի շահերի պաշտպանությունը , Araratnews.am-ի հետ զրույցում նշեց, որ իր պրակտիկայում առաջին անգամ է հանդիպում նման երեւույթի: Փաստաբանը կարծում է, որ կա դատարանի որոշում, հետեւաբար շինարարությունը պետք է անհապաղ դադարեցվի:

Այլ մանրամասներ՝ առաջարկվող տեսանյութում: