տուն Լուրեր Hyundai Sonata-ն աշխարհի առաջին Android-ավտոմեքենան կդառնա

Hyundai Sonata-ն աշխարհի առաջին Android-ավտոմեքենան կդառնա

104
0

hy2015 թվականի մոդելային տարվա Hyundai Sonata ավտոմեքենան աշխարհի առաջին Android Auto համակարգով մեքենան կդառնա, որը փոխադրամիջոցին թույլ կտա հեշտությամբ փոխգործակցել վարորդի սմարթֆոնի հետ: Այս մասին տեղեկացնում է Automotive News-ը:

Android Auto-ի ստեղծման ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են անցյալ տարի. Hyundai-ին ուժերը միավորել է Audi-ի, General Motors-ի եւ Honda-ի հետ: Google ընկերությունը Android Auto ներկայացրել է որպես համակարգ, որը թույլ է տալիս գտնվելով ղեկին՝ խոսել հեռախոսով, հավելվածների օգնությամբ երաժշտություն լսել եւ օգտագործել դրանց նավիգացիան:

Ford, Honda, Volkswagen եւ GMО ընկերությունները նույնպես հայտարարել են այս տարվա ընթացքում իրենց մեքենաներում Android Auto համակարգ ներդնելու ծրագրերի մասին: Hyundai Motor America-ի ավագ մենեջեր Քեյսոն Գրովերի խոսքով, շուտով ընկերության մեքենաները հագեցած կլինեն նաեւ CarPlay համակարգով: Այն Apple-ի մշակումն է՝ մեքենայի հետ iPhone-ի համատեղելիության համար: