տուն Քաղաքական Միջազգային Hyundai ընկերությունը ցույց է տվել մոդելային տարվա Accent 2016-ը

Hyundai ընկերությունը ցույց է տվել մոդելային տարվա Accent 2016-ը

74
0

hyundaiՀարավկորեական Hyundai ավտոմոբիլային ընկերությունը ներկայացրել է Accent հանրահայտ ավտոմեքենայի նոր տարբերակը, որը վերաբերում է 2016 մոդելային տարվան։

Hyundai ավտոմոբիլային բրենդը նորից արդիականացրել է Accent 2016-ի՝ առանց այդ էլ թարմ տարբերակը։ Հիմա Hyundai Accent GLS է կոչվելու Accent SE Sedan-ը, իսկ Accent GS-ը ստացել է Accent SE/Sport Hatchback անունը։ Կոմպլեկտում նաեւ գնորդի ընտրությանն է թողված մեխանիկական փոխանցումատուփը կամ ավտոմատ տրանսմիսիան, հայտնում է Avto.pro-ն։

Ավտոմեքենան հագեցած է GDI չորսցիլինդրանոց շարժիչով ՝ 1․6 լիտր ծավալով ու 137 ձ/ու հզորությամբ։ Դրա հետ միասին հասանելի է կամ վեցաստիճանանոց «մեխանիկան», կամ էլ «ավտոմատը»՝ աստիճանների նույն քանակությամբ։ Ի դեպ, ավտոմեքենան ամերիկյան սալոններում կհայտնվի արդեն այս ամիս։ Hyundai Accent 2016-ի ենթադրվող գինը կլինի 14 745 դոլար։