տուն Լուրեր Hyundai-ն հետ է կանչում տասնյակ հազարավոր մեքենաներ՝ արգելակի սեղմակի անսարքության պատճառով

Hyundai-ն հետ է կանչում տասնյակ հազարավոր մեքենաներ՝ արգելակի սեղմակի անսարքության պատճառով

153
0

Cars are displayed at a branch shop of Hyundai Motor in Seoul

Hyundai Motor ընկերությունը հայտարարել է, որ հետ է կանչում մոտ 65 հազար ավտոմեքենա, որոնց մոտ հայտնաբերվել է արգելակի սեղմակի անսարքություն։ Այս մասին հայտնել է որակի հսկողության Չինաստանի վարչությունը։

Ըստ նույն աղբյուրի՝ անսարքությունը նկատվել է Genesis և Azera ավտոմեքենաներում, որոնք արտադրվել են 2005 և 2010 թվականներին։ «Արգելակման սեղմակի անսարքության հետևանքով մեծանում է վթարի հավանականությունը», — ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Hyundai Motors-ն ու նրա գործընկեր Kia Motor-ը հետ էին կանչել 660 հազար մեքենա, ինչը ընկերության պատմության ընթացքում անսարքության ամենամեծ հայտնաբերումն էր։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here