ՀՀԿ- ՀՅԴ համագործակցության մասին հուշագիր, եթե կողմերը հասցնեն այսօր՝ կստորագրեն,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Դեռ որևէ հստակ բան չկա»,- ասաց Վարդանյանը: Ճշտող հարցին՝ այսօրվա հետ կապվա՞ծ, թե՞ առհասարակ չկա հստակություն, Վարդանյանը նշեց, որ խոսքն այսօրվա մասին է: «Եթե այսօր եղավ՝ պարզ կլինի, եթե հասցնենք՝ այո, եթե ոչ՝ վաղը»,- ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղարը: Աղվան Վարդանյանը հստակ չնշեց, թե ստորագրվելիք փաստաթուղթը կոալիցիոն հուշագի՞ր է լինելու, թե՞ համաձայնագիր: Նրա խոսքով, երբ որ ստորագրվի՝ իրենք կհայտարարեն:
Նա նաև նշեց, որ պաշտոնների հետ կապված վերջնական հստակություն կա: ՀՅԴ-ին կտրվեն Կրթության և գիտության, Էկոնոմիկայի, ինչպես նաև Տարածքային կառավարման նախարարությունները: Դաշնակցությանը կտրվեն նաև Շիրակի ու Արագածոտնի մարզպետների պաշտոնները: