տուն Լուրեր ՀՅԴ-ն կպահպանի իր պորտֆելները. Արծվիկ Մինասյանը կնշանակվի բնապնախարար. Գալուստ Սահակյան

ՀՅԴ-ն կպահպանի իր պորտֆելները. Արծվիկ Մինասյանը կնշանակվի բնապնախարար. Գալուստ Սահակյան

128
0

Galust-Sahakyan2

ՀՅԴ-ն կպահպանի իր 3 պորտֆելները նոր կառավարության կազմում: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ասել է Azatutyun.am-ի հետ զրույցում։ Նա նաեւ նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը կնշանակվի բնապահպանության նախարար։

Անդրադառնալով ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ միջեւ կոալիցիոն հուշագրի հեռանկարին, նա նշել է. «Ես կարծում եմ՝ այո, կպահպանի: Հիմնականում փոփոխությունները կատարվում էին մեր նախարարների շրջանակներում եւ գնում ենք այդ ճանապարհով՝ փորձելով տնտեսական նոր համակարգեր ստեղծելու միջոցով որոշակիորեն տնտեսության աճը ավելի կայուն դարձնել»:

Ըստ ԱԺ նախագահի՝ Հովիկ Աբրահամյանը կզբաղվի կուսակցական խնդիրներով, իսկ շտաբի պետի մասին քննարկումներ չեն եղել։