«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՅԴ-ն պատրաստվում է հերթական անգամ իշխանությունից տեղափոխվել ընդդիմություն, և իշխանական կոալիցիայում նրա տեղը կզբաղեցնի «Ծառուկյան» դաշինքը:
«ՀՅԴ-ին ընդդիմություն ուղարկելու նպատակն այդ կուսակցության ինքնության պահպանումն է: Վերջին տարիներին ՀՅԴ-ն այդքան անդեմ էր դարձել ու նույնականացել ՀՀԿ-ի հետ, որ այլևս դժվար էր մտածել, որ նման կուսակցություն ընդհանրապես գոյություն ունի: Չնայած այս նոր դերը շատ դաշնակցականների սրտով չէ, բայց իշխանությունը չի թողնի, որ վիտամինների պակասը տանջի 128-ամյա կուսակցությանը», — մեկնաբանել է թերթը: