տուն Լուրեր ՀՅԴ-ն առաջարկում է կիրառել «և, և»-ի սկզբունքը

ՀՅԴ-ն առաջարկում է կիրառել «և, և»-ի սկզբունքը

175
0

dashnakcutyun-8

Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր Աժ-ում ելույթ ունենալով, ասաց.

«Հակիրճ տեղեկատվություն տրամադրելու շրջանակներում  ասեմ, որ այս օրենքն ընդունվել է 2012թ. դեկտեմբերի 19-ին, ստորագրվել է նույն ամսի 28-ին և ուժի մեջ է մտել 2013թ. հունվարի 1-ից: Այս կարճ ժամանակահատվածում օրենքը դարձել է ոչ միայն բազմաթիվ քննարկումների, առարկությունների, առճակատումնրի պատճառ, այլև այս ընթացքը ցույց է տալիս, որ հնարավոր չէ երկրում ունենալ կայուն, վստահելի, դրական սպասումներով հասարակություն, եթե անընդհատ մենք օրենսդրական փոփոխություններ ենք իրականացնում և անընդհատ լարվածություն ենք մտցնում տնտեսական կյանքում: Պատահական չէ, որ այս օրենքը թե ընդունման պահին, թե կիրառման ընթացքում բազմաթիվ վեճերի առարկա է դարձել այս նույն դահլիճում»:

Այս օրենքի վերաբերյալ, ըստ Արծվիկ Մինասյանի՝ երեք սկզբունքային հարց է առաջանում. առաջին հարցը վերաբերում է շրջանառության կամ իրացման ծավալին, երկրորդ հարցը վերաբերում է հարկավորման, իսկ երրորդը՝ փաստաթղթավորման պահանջին: Պատգամավորի պնդմամբ՝ իրենց խմբակցությունը դեմ է «կամ, կամ»-ի սկզբունքին և առաջարկում է «և, և»-ի սկզբունքը:

«Դրա իմաստը հետևյալն է. այդ 58,3 մլն դրամը դարձնել 150 մլն դրամ, այս շրջանառության մեջ կիրառել շրջանառության հարկման պրոգրեսիվ համակարգ»,- ասաց պատգամավորը: