տուն Լուրեր ՀՅԴ-ին դաշտ վերադարձնելու համար պետք է մեկընդմիշտ հրաժարվել արձանագրություններից. Ս. Սաֆարյան

ՀՅԴ-ին դաշտ վերադարձնելու համար պետք է մեկընդմիշտ հրաժարվել արձանագրություններից. Ս. Սաֆարյան

107
0

Stepan-Safaryan

Հայ-թուրքական արձանագարությունների հետկանչը սպասված քայլ էր: Այս մասին դեռևս վաղուց էր հայտարարվել, բայց գործնական քայլ չէր արվել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

«Դրանց հետկանչի մասին Սերժ Սարգսյանը դեռևս նախորդ տարի էր հայտարարել: Այս պահին արձանագարությունների հետ կանչելը  խնդրահարույց չէ որևէ մեկի համար: Գործնականում դրանք նույն վիճակում են գտնվում, ինչպես նախկինում: Ինչ վերաբերում է դրա հետ կապված ՀՅԴ-ի կոալիցիա կազմելուն, ապա կարծում եմ, որ միայն արձաագրությունները հետ կանչելը բավական չէ: ՀՅԴ-ին դաշտ վերադարձնելու համար պետք է մեկընդմիշտ հրաժարվել արձանագրություններից»,-նկատեց նա:

Ըստ բանախոսիˋ արձանագարությունների հետկանչն անգամ ուշացած է: Ստյոպա Սաֆարյանի կարծիքովˋ այս գործընթացը չպետք է ձգձգվեր մինչև 2015 թիվը:  Բանախոսն անդրադարձավ նաև ապրիլի 24-ին Գալլիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառման անցկացման մասին Թուրքիայի որոշմանը:

«Նախորդ տարի Էրդողանն իր ելույթում  որակեց ապրիլի 24-ը որպես բոլորի մեծ ցավ, որից  հետո Ահմեդ Դավութօղլուն իր հոդվածում բացեց Էրդողանի տեքստը: Այստեղ ասվում էր, որ  ինչպես այդ դեպքերը տեղի են ունեցել ազգային անխտրականության վրա, այդպես էլ պետք է հիշատակվեն:  Հետևաբարˋ  օսմանյան կայսրությունը հայերին իրենց էթնիկ ծագման պատճառով վերացնելու խնդիր չի դրել, ուստի ստացվում է, որ  պատմությունն այսպես վերարտադրելը սխալ է:

Այս կոնտեքստում Գալլիպոլիի ճակատամարտը գալիս է ցույց տալու, որ այն հայերը ովքեր ապրլի 24-ին Ծիծեռնակաբերդում իրենց ցավն են հիշում,  մոռանում են  ուրիշների ցավը, քանի որ այդտեղ նաև անգլիացիներ, կանադացիներ, նոր զելանդացիներ էլ են զոհվել, որի վրա Թուրքիան շեշտ է դրելˋ նրանց Գալլիպոլիի  միջոցառումների հրավերք կատարելով »,-եզրափակեց բանախոսը:

 

Վարդուհի Ստեփանյան