տուն Լուրեր ՀՅԴ-ից հունիսի 19-ի երթին կմասնակցի երիտթևը

ՀՅԴ-ից հունիսի 19-ի երթին կմասնակցի երիտթևը

85
0

5-i-v8

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ կուսակցության երիտթևը կմասնակցի հունիսի 19-ին կազմակերպվելիք բողոքի և պահանջի երթին: Պատգամավորը տեղեկացրեց, որ նրանք ներկա էին նաև այսօր ՀԾԿՀ շենքի առջև իրականացված բողոքի ցույցին: Իսկ պատգամավորների` երթին մասնակցելու մասին Մինասյանն ասաց.

«Կախված է լինելու այդ օրվա ծանրաբեռնվածությունից: Ես չեմ տեսել, որ փողոցային պայքարով ինչ-որ բան փոխվի: Դա կխթանի, ինչպես եղավ կուտակային կենսաթոշակային համակարգի դեպքում: Պատգամավորները պետք է մշակեն համապատասխան նախագծեր, որպեսզի այս գործընթացը կասեցվի, մյուս կողմից էլ, եթե այդ աջակցությունը կա պառլամենտից դուրս միանշանակ օգնելու է»: