ԱԺ Պետաիրավական հարցրերի մշտական հանձնաժողովի նիստում շարունակվում է քննարկվել ՄԻՊ թեկնածուների դիմումները: Առաջադրված երեք թեկնածուները ներկայացրեցին իրենց տեսլականը, ապա պատասխանեցին հարցերին: Ապա ամփոփիչ ելությով հանդես եկավ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս նշեց, որ ԲՀԿ խմբակցությունը օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներից ելնելով չի առաջադրել իր թեկնածուին: Զոհրաբյանն ասաց, թե ԲՀԿ-ն չի պաշտպանում Նարեկ Ալոյանի թեկնածությունը: Զոհրաբյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ԲՀԿ-ն կդիմի հանձնաժողովին, խմբակցությունից եւս մեկ անդամի ներգրավելու համար:
Խոսեց նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Նա հայտարարեց, որ որպես հանձնաժողովի անդամ կքվեարկի երեք թեկնածուների օգտին: Զարուհի Փոստանջյանը այդ ընթացքում արձագանքեց. «Դավաճանությունը սկսվեց»:
Ելույթով հանդես եկավ նաեւ Տիգրան Ուրիխանյանը: Նա հույս հայտնեց, որ եթե իշխանության թեկնածուն ընտրվելու պարագայում կիրականացնի իր առջեւ դրված գործառույթները:
Հանձնաժողովի անդամ, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն էլ նշեց , որ քվեարկելու է Փոստանջյանի օգտին: ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանն էլ քվեարկելու է Արման Թաթոյանի օգտին: Նրա խոսքով, այդպես են վարվելու հանձնաժողովի մյուս ՀՀԿ-ական անդամները:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ հայտարարեց, որ իրենց խմբակցությունը որոշել է, որ ընդհանրապես չի մասնակցելու ՄԻՊ գործընթացին: Ջհանգիրյանը հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը:
Ամփոփիչ ելույթներով հանդես կգան առաջադրված թեկնածուները, որից հետո տեղի կունենա քվեարկությունը: