տուն Լուրեր ՀՅԴ-ՀՀԿ հուշագիրը ստորագրվեց

ՀՅԴ-ՀՀԿ հուշագիրը ստորագրվեց

121
0

HYDՀայաստանի նախագահական նստավայրում, այսօր՝ փետրվարի 24-ին, ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ ստորագրվել է «Քաղաքական համագործակացության մասին համաձայնագիր» անվանումը կրող հուշագիրը: Այն ստորագրել են Սերժ Սարգսյանն ու Աղվան Վարդանյանը, նախագահականից դուրս գալուց հետո այս մասին հայտնեց Արմեն Ռոստոմյանը։

Նա նշեց, որ քաղաքական համագործակցության համաձայնագիրը միտված է սահմանադրական փոփոխությունների կյանքի կոչմանը։ Ինչպես և հայտնի էր ՀՅԴ-ին է տրվել երեք նախարարական և երկու մարզպետական պորտֆել՝ մասնավորապես, Էկոնոմիկայի նախարար կնշանակվի Արծվիկ Մինասյանը, ԿԳ նախարար՝ Լեւոն Մկրտչյանը, իսկ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար՝ Դավիթ Լոքյանը: ՀՅԴ-ին կտրվեն նաեւ Արագածոտնի և Շիրակի մարզպետների պաշտոնները. մասնավորապես, Արագածոտնի մարզպետ կնշանակվի Գաբրիել Գյոզալյանը, իսկ Շիրակի մարզպետ՝ Հովսեփ Սիմոնյանը: