ԱՄՆ-ն հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտության բանակցությունները կհաճախակիանան։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Ջեյն Փսակին՝ անդրադառնալով Փարզիում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ կայացած Սերժ Սարգսյան — Իլհամ Ալիև հանդիպմանը։
«Մենք կոչ ենք անում կողմերին կրկնապատկել ջանքերը բանակցությունների սեղանի շուրջ և կենտրոնանալ այն օգուտների վրա, որոնք հասու կլինեն տարածաշրջանի բնակիչների համար», — ասել է Փսակին։
Փսակին հրաժարվել է մեկնաբանել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի երկու դիվերսանտների դեմ սկսված դատավարությունը՝ նշելով, որ պետքարտուղարությունը շատ տեղեկություններ չունի այս կապակցությամբ։