Անգլիայի հավաքականի նախկի ավագ Դևիդ Բեքհեմը հույս է հայտնել, որ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի հրաժարականից հետո կազմակերպությունը կշարժվի ճիշտ ուղղությամբ: Նրա խոսքերով` ֆուտբոլը պատկանում է բոլոր մարդկանց, այլ ոչ թե պաշտոնյաներին:
«Հույս ունեմ, որ, ի վերջո, կշարժվենք ճիշտ ուղղությամբ: Որոշ բաներ, որոնք տեղի են ունեցել, անթույլատրելի են և ահավոր են մեր սիրելի խաղի համար: Ֆուտբոլը չի պատկանում վերևներում գտնվողներին, այլ՝ միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում, որոնք պաշտում են սպորտը: ՖԻՖԱ-ն պետք է փոխվի, և մենք դրան աջակցում ենք», — ասել է Բեքհեմը: Այս մասին հաղորդում է BBC-ն: