տուն Լուրեր Բլոգ Հույս ունեմ՝ այս աշխատանքները տեսանելի են. վարչապետ

Հույս ունեմ՝ այս աշխատանքները տեսանելի են. վարչապետ

144
0

ՀՀ կառավարության «Ֆեյսբուքյան» էջից տեղեկանում ենք, որ Հանրապետության ողջ տարածքում իրականացվում են աննախադեպ ծավալով ճանապարհաշինական աշխատանքներ։ Այս տարի կվերանորոգվի 330 կմ միջպետական, համապետական և տեղական ճանապարհ։

Բացի դրանից հիմնանորոգվում են Վանաձոր-Ալավերդի ճանապարհը, ինչպես նաև Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի երկու կամուրջները։

Վարչապեռ Նիկոլ Փաշինյանը, «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակելով կառավարության այս հայտարարությունը, գրել է. «Հույս ունեմ՝ այս աշխատանքները տեսանելի են:

Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնենք, որ ասֆալտապատումն արվի բարձրորակ, որպեսզի երկար ծառայի մեր ժողովրդին»: