տուն Լուրեր Հուսով ենք՝ Մխիթարյանը կմնա «Բորուսիայում»․ Վատցկե

Հուսով ենք՝ Մխիթարյանը կմնա «Բորուսիայում»․ Վատցկե

113
0

mkhitaryan-kloppo

Դորթմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ ակումբը մտադիր չէ հրաժարվել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններից, հայտնում է Sport1.de-ն։

«Արդեն ասել եմ, որ հաջորդ մրցաշրջանից առաջ չպետք է կորցնենք 3 խաղացողի։ Քանի որ Մխիթարյանի պայմանագրի ժամկետը լրանալու է 2017թ․, հարցը ենթակա է քննարկման։ Հուսով ենք՝ Մխիթարյանը ցանկություն կհայտնի մնալ «Բորուսիայում»»,- ասել է Վատցկեն:

Հիշեցնենք, որ Մխիթարյանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում են եվրոպական մի շարք ակումբներ, որոնց թվում՝ «Յուվենտուսը», «Չելսին» ու «Արսենալը»: