տուն Լուրեր Հուսով եմ` 2018-ը բեկումնային կլինի մեր ֆուտբոլի համար. Մխիթարյան

Հուսով եմ` 2018-ը բեկումնային կլինի մեր ֆուտբոլի համար. Մխիթարյան

107
0

Հայաստանի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Հենրիխ Մխիթարյանը ՀՖՖ-ի մամուլի քարտուղարության հետ զրույցում կիսվել է տպավորություններով.

«Հպարտ եմ, որ 8-րդ անգամ արժանանում են Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Շնորհակալ եմ բոլորին այս բարձր պատվի համար:

Առիթից օգտվելով ցանկանում են շնորհավորել ամբողջ հայ ժողովրդին առաջիկա Ամանորի ու Սուրբ Ծննդյան օրվա կապակցությամբ: Թող 2018 թվականը մեր երկրի և ժողովրդի համար դառնա խաղաղության, բարեկեցության տարի:

Հուսով եմ, որ 2018 թվականը նաև բեկումնային է լինելու մեր ֆուտբոլի համար և Հայաստանի ազգային հավաքականի հետ նոր նվաճումներ ենք արձանագրելու»,- ասել է Մխիթարյանը: