տուն Քաղաքական Միջազգային Հուշագիր ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի կառավարության միջև

Հուշագիր ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի կառավարության միջև

88
0

20140916_140916-ukraine-nato_rdax_375x213Նախարարների կաբինետը վավերացման նպատակով Գերագույն ռադա է ուղարկել կապի եւ տեղեկատվության ոլորտում Ուկրաինայի կառավարության եւ ՆԱՏՕ-ի միջեւ համաձայնության մասին հուշագիրը: Այս մասին ասված է Ուկրաինայի կառավարության պաշտոնական կայքում:

Նշվում է, որ այս փաստաթղթի ընդունումից հետո իրավական ակտեր են ստեղծվելու՝ Ուկրաինայի կառավարության եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցությունն ապահովելու համար, հստակեցվելու են ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում համագործակցության հիմնական սկզբունքները խորհրդատվությունների, կառավարման, կապի, հետախուզության, դիտարկման հարցերով:

Ռադա նաեւ համաձայնագիր է ուղարկվել՝ աջակցման եւ մատակարարումների գծով Ուկրաինայի կառավարության եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության մասին: