Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ի Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղևորներն այսօր՝ հուլիսի 26-ին՝ Եգիպտոսի ժամով 15․00-ին, Հուրգադա-Երևան թիվ UJ 5600 չվերթով կմեկնեն Հայաստան: Ուղևորներին խնդրում ենք օդանավակայան ժամանել թռիչքից 2-3 ժամ շուտ։