Եգիպտոսի Հուրգադա քաղաքում մնացած 100 ՀՀ քաղաքացիները դեռ չեն վերադարձել Հայաստան: Այս մասին մեզ տեղեկացրին ՀՀ քաղաքացիական ավիացիայից:
«Մեր տեղեկություններով՝ չեղարկված Հուրգադա-Հայաստան չվերթը կիրականացվի Եգիպտոսի ժամանակով ժամը 17:00-ին»,- ասացին ավիացիայից:
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով Եգիպտոսում է մնացել ՀՀ մոտ 100 քաղաքացի։ Նրանք չեն կարողանում վերադառնալ, քանի որ չեղարկվել էր նրանց չվերթը: