Այսօր ՀՀ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ասաց, որ 2015-ի հունվարի 1-ից Հայաստանում կենսաթոշակը 14%-ով կբարձրանա:
«Կենսաթոշակը 36 հազարից կդառնա 41 հազար դրամ: 2015թ. հունվարի 1-ից բազային կենսաթոշակի չափը 14-ից կդառնա 16 հազար դրամ, իսկ աշխատանքային ստաժի համար վճարումները՝ 700-ից 800 դրամ: 2015թ. հունվարի 1-ից նախատեսվում է նաև զինվորական կենսաթոշակների ավելացում, որոնք 2014թ. ամռանն արդեն բարձրացվել էին»,-ասաց նախարարը: