տուն Լուրեր Հունիսի 2-ից Երևանի Սպենդիարյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Հունիսի 2-ից Երևանի Սպենդիարյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

133
0

1433222113,7966

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2015 թվականի հունիսի 2-ից Երևան քաղաքի Սպենդիարյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Սպենդիարյան փողոցի Մոսկովյան և Թումանյան փողոցների միջև ընկած հատվածում երթևեկությունը այսուհետ կլինի միակողմանի՝ Մոսկովյան փողոցից դեպի Թումանյան փողոց:

Այս մասին տեղեկացնում է ճանապարհային ոստիկանությունը: