տուն Լուրեր Հունիսի 1-ից Երևանում կսկսվի թափառող կենդանիների վերահսկման ծրագիր

Հունիսի 1-ից Երևանում կսկսվի թափառող կենդանիների վերահսկման ծրագիր

105
0
Երևանում կկատարվի կենդանիների հավաքում, քարտեզագրում, համարակալում, ստերջացում, պատվաստում և հետ վերադարձ նույն տարածք: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
«Հարգելի երևանցիներ, Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն / Stray Animals Center-ը սույն թվականի հունիսի 1-ից սկսում է իրականացնել թափառող կենդանիների գլխաքանակի կանոնակարգման և վերահսկման լայնածավալ ծրագիրը Երևան քաղաքում։ Ծրագրի հիմքում ընկած է հակահամաճարակային իրավիճակի կանխարգելման և թափառող կենդանիների գլխաքանակի վերահսկման աշխատանքները։ Ըստ ծրագրի կատարվում է կենդանիների հավաքում, քարտեզագրում, համարակալում, ստերջացում, պատվաստում և հետ վերադարձ նույն տարածք։
Երևանի քաղաքապետարանի հրավերով Երևան են ժամանել WVS «Համաշխարհային կենդանաբույժների ծառայության» մասնագետներ Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն / Stray Animals Center-ի հետ համատեղ աշխատանքներ իրականացնելու և վերապատրաստման կուրսեր անցկացնելու նպատակով։ Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն / Stray Animals Center-ն ակնկալում է հասարակական կազմակերպությունների և կամավոր կենդանասերների աջակցությունը։
Բոլոր նրանք, ովքեր բակերում ունեն թափառող կենդանիներ, որոնց խնամում ու կերակրում են, նախօրոք գրանցելուց հետո հնարավորության դեպքում կարող են բերել կլինիկա (հետ վերադարձը կենտրոնը կապահովվի), իսկ ովքեր չեն կարող բերել, զանգահարեք կամ գրեք
հեռ․՝ 099-076-079
10։00-18։00-ը՝ աշխատանքային օրերին։
Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն / Stray Animals Center-ը կարևորում է համագործակցությունը կենդանասեր հասարակության հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։