տուն Լուրեր Հունիսի 1-ից ատոմակայանը չի աշխատի

Հունիսի 1-ից ատոմակայանը չի աշխատի

160
0

Հունիսի 1-ից Մեծամորի ատոմակայանի աշխատանքը դադարեցվելու է: Այս մասին հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ Մեծամորի ատոմակայան կատարած շրջայցից հետո: Նախարարը նշեց, որ աշխատանքների դադարեցմանը զուգահեռ մեկնարկելու են լայնամասշտաբ վերակառուցման աշխատանքներ:

«Բոլոր հատուկ ու անհրաժեշտ սարքավորումները ներկրված են, այս պահին որևիցե խնդիր չունենք, ամբողջությամբ գտնվում են արդեն ատոմակայանում։ Մայիսի 31-ի գիշերը ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի, և հունիսի 1-ից արդեն սկսի վերակառուցումը», — ասաց Գրիգորյանը:

Նախարարի խոսքով` ատոմակայանի աշխատանքների դադարեցումը չի ազդի Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի վրա: Վերանորոգումից հետո Մեծամորի ատոմակայանը կգործարկվի մինչև 2028 թվականը։