Հունգարիայի խորհրդարանի ղեկավար Լասլո Քյովերը Եվրոպայի խորհրդի երկրներին զգուշացրել է փախստականների մեծ ճամբարի վերածվելու վտանգի մասին: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Եվրոպական խորհրդարանների խոսնակների կոնֆերանսում ելույթի ժամանակ Քյովերը նշել է «Եվրոպան փախստականների մեծ ճամբարի վերածվելու» վտանգը: «Մենք պետք է հիշենք, որ մոտ 3 մլն մարդ ապրում է օրական 2 դոլարից պակաս փողով և նրանց թիվն աճում է»,- ասել է Քյովերը:
«Մեր կառավարության դիրքորոշումն այն է, որ դա սպառնալիք է տնտեսական և սոցիալ-քաղաքական կայունության համար, խաթարում է մեր անվտանգությունը»,- ասել է նա:
«Դա հետագայում կփոխի մեր պետությունների էթնիկ և մշակութային կազմը: Ներկայիս միգրացիան ինքնուրույն չի դադարի, մենք պետք է դրան վերջ տանք»,- նշել է Քյովերը: