Հունգարիան պատրաստ է Ռումինիայի հետ սահմանին պատնեշ կառուցել` ներգաղթյալների հոսքը կրճատելու համար, երկրի վարչապետ Վիկտոր Օրբան Յանոշ Լազարի հայտարարությունն է ներկայացնում Reuters-ը:
Նա նաեւ նշել է, որ հավանաբար չի հաջողվի խուսափել դրանից:
«Մենք պատրաստ ենք Ռումինիայի հետ սահմանին պատնեշ կառուցել, ինչպես նաեւ… այսօր արդեն պարզ է, որ նման միջոցը կանխել չի հաջողվի», — հայտնել է նա:
Բացի այդ, Լազարն ամենակարեւորն է համարել այն հարցը, թե արդյոք Բալկանյան երկրները կօգնեն փախստականների հարցի լուծման գործում, թե ոչ, տեղեկացնում է Gazeta-ն: