տուն Քաղաքական Միջազգային Հունգարիան պատ է կառուցում Խորվաթիայի հետ սահմանին

Հունգարիան պատ է կառուցում Խորվաթիայի հետ սահմանին

84
0

9

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը զգուշացրել է խորվաթացի իր գործընկեր Զորան Միլանովիչին, որ Հունգարիան պատրաստվում է պատ կառուցել Խորվաթիայի հետ սահմանի երկայնքով: Դրա մասին Օրբանն ասել է հունգարական հեռուստատեսության ուղիղ եթերում:

Այն բանից հետո, երբ Հունգարիան սեպտեմբերի 15-ին ավարտեց Սերբիայի հետ պատի կառուցումը, որոշում  կայացվեց 170կմ-անոց պատը երկարաձգել մինչև Ռումինիա և Խորվաթիա:

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբից Եվրամիության տարածք է ներթափանցել շուրջ կես միլիոն փախստական:  Ենթադրվում է, որ այդ թիվը մինչև տարվա վերջ կարող է կրկնապատկվել: