տուն Լուրեր Հունգարիան դեմ է ԵՄ միգրացիոն քաղաքականությանը

Հունգարիան դեմ է ԵՄ միգրացիոն քաղաքականությանը

169
0

eu

Հունգարիան բացահայտ իր դժգոհությունն է հայտնել ԵՄ միգրացիոն քաղաքականության դեմ: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:

Թերթը հիշեցնում է, որ հոկտեմբերի 2-ին Հունգարիայում փախստականների ընդունելու վերաբերյալ հանրաքվե կանցկացվի: Բնակիչները ստիպված կլինեն պատասխանել այն հարցին, թե արդյոք ԵՄ-ն կարո՞ղ է քվոտաներ պարտադրել այն երկրներին, որոնք չեն ցանկանում փախստական ընդունել:

Ըստ հարցումների՝ հունգարացիների մեծամասնությունը դեմ կքվեարկի ԵՄ-ի փախստականների վերաբնակեցման ծրագրին: