տուն Լուրեր Հունաստանում զանգվածային գործադուլի պատճառով օդանավակայանները փակվել են

Հունաստանում զանգվածային գործադուլի պատճառով օդանավակայանները փակվել են

122
0

755493831

Հունաստանում պետական աշխատողները  զանգվածային գործադուլ են սկսել: Նրանք դեմ են կենսաթոշակային համակարգի և սոցիալական ապահովության բարեփոխումներին, տեղեկացնում է «Ռոսբալթ» լրատվական գործակալությունը:

Կեսգիշերից Հունաստանում դադարեցվել են ավիափոխադրումները, բոլոր չվերթները չեղյալ են հայտարարվել: Բողոքի ակցիաներին միացել են նաև լրագրողները: Նշվում է, որ պետական և մունիցիպալ հաստատությունները մտադիր չեն վերսկսել աշխատանքը:

Բողոքի զանգվածային ակցիաները կազմակերպել են ADEDY արհմիությունն ու քաղաքացիական ավիացիայի ծառայողների ֆեդերացիան (OSYPA): Նրանք դեմ են  14 պետական օդանավակայանները  գերմանական ընկերություններին վաճառելուն: