Հունաստանում խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններից առաջա լռության օր է հայտարարվել. արգելված է ցանկացած նախընտրական քարոզ, հասարակական կարծիքի հարցում ու նախընտրական հոլովակների հեռարձակում, փոխանցում է Газета.ru.-ն:
Ձախ արմատական ՍԻՐԻԶԱ կոալիցիայի նախագահ Ալեքսիս Ցիպրասի խոսքով` «ընտրությունների արդյունքները վճռորոշ կլինեն Եվրոպայում կատարվող իրադարձությունների իմաստով»: Նա հույս է հայտնել, որ իր կուսակցությունն ընտրություններում կստանա երրորդ` վերջնական մանդատն ու «4տարի կշարունակի Հունաստանը փոխելու ջանքերը»: