տուն Քաղաքական Միջազգային Հունաստանն, ի վերջո, կլքի եվրագոտին․ Ալան Գրինսփեն

Հունաստանն, ի վերջո, կլքի եվրագոտին․ Ալան Գրինսփեն

108
0

greece-eu-parthenon

ԱՄՆ պահուստային դաշնային հիմնադրամի նախկին ղեկավար Ալան Գրիսփենը, ով համարվում է բանկային ոլորտի լավագույն մասնագետներից մեկն աշխարհում, հայտարարել է, որ Հունաստանը կլքի եվրագոտին, քանի որ չի ստանա նոր փոխառություններ։ Այս մասին նա ասել է BBC-ին տված հարցազրույցում։

Ստեղծված իրավիճակից այլ ելք Գրինսփենը չի տեսնում։ Նա կարծում է, որ ի վերջո, Հունաստանն այս հարցում այլ ելք չի ունենալու, քանի որ բոլոր քարտերը եվրագոտու մյուս խաղացողների ձեռքում են։Արդեն մարտ ամսին Հունաստանը կարող է կանգնել հերթական սուր ճգնաժամի առաջ, քանի որ կավարտվեն դրամական միջոցները, եթե այդ երկիրը համաձայնության չգա եվրագոտու ներկայացուցիչների հետ։