տուն Քաղաքական Միջազգային Հունաստանի խորհրդարանի խոսնակը Ցիպրասին մեղադրել է Սահմանադրությունը խախտելու համար

Հունաստանի խորհրդարանի խոսնակը Ցիպրասին մեղադրել է Սահմանադրությունը խախտելու համար

72
0

Aleksis CiprasՀունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը ու նախկին վարչապետ Ալեքսիս Ցիփրասը խախտել են սահմանադրությունը, ասված է Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանտոպուլուի հայտարարության մեջ:

Կոնստանտոպուլուն հայտարարել է,  որ իրեն չէին տեղեկացրել կառավարության հրաժարականի մասին՝ ինչը նա անվանել է «անախորժ իրողություն»:

Կոնստանտոպուլուն հավելել է, որ նախագահ Պավլոպուլոսը իրեն չէր տեղեկացրել նաեւ  գալիք փոփոխությունների մասին ու նախընտրել է «շրջանցել »խորհրդարանի նախագահին, որպեսզի շտապ կարգով ու առանց սահմանադրական պահանջների կատարման սկսի «Նոր ժողովրդավարություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդին մանդատ փոխանցելու գործընթացը: