Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը նախազգուշացրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որ Աթենքն ի վիճակի չէ առաջիկայում գումարներ հատկացնել պարտքերը մարելու համար, եթե ԵՄ-ն չտրամադրի կարճաժամկետ ֆինանսական օգնություն: Այս մասին գրում է the Financial Times-ը, որի տրամադրության տակ հայտնվել է մարտի 15-ին Մերկելին ուղղված նամակը:
Պարբերականի տվյալներով` այդ նամակում Ցիպրասը տեղեկացնում է կանցլերին, որ ընթացիկ ամսում Հունաստանի կառավարությունը կարող է սպառել ամբողջ կանխիկ գումարը: Ցիպրասը հայտնում է, որ Հունաստանը ընտրության առջև է` մարել Արժույթի միջազգային հիմնադրամի պարտքը, թե՞ իրականացնել սոցիալական վճարները: Առաջին տարբերակի դեպքում Հունաստանում կվատթարա սոցիալ-տնտեսական վիճակը:
Ցիպրասն այսօր հանդիպելու է Անգելա Մերկելի հետ: Եվրոպական աղբյուրները հայտնում են, որ Հունաստանը կարող է եվրոպական հիմնադրամներից ստանալ մինչև 2 մլրդ եվրո գումար: