Հունաստանի նորընտիր վարչապետ Ալեքսիս Ցիպրասը գերհագեցած օրակարգ ունի, այդ պատճառով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կհանդիպի, երբ «ժամանակը գա»: Այս մասին Mega հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հունաստանի պետնախարար Նիկոս Պապասը:
Պատասխանելով Ցիպրաս-Մերկել հնարավոր հանդիպման մասին հարցին՝ Պապասը նշել է, որ «դա տեղի կունենա, երբ ժամանակը գա»: «Ցիպրասը շատ խիտ օրակարգ ունի, այս շրջանում նախատեսված են հանդիպումներ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ», — նշել է պետնախարարը:
Նա հավելել է նաև, որ երկրի խորհրդարանը պետք է հաստատի կառավարության ծրագիրը, ինչպես նաև ընտրի երկրի նախագահ: Հենց նախագահական ընտրությունների տապալման պատճառով էր ցրվել նախորդ գումարման օրենսդիր մարմինը: