տուն Քաղաքական Միջազգային Հունաստանի նոր կազմով խորհրդարանն այսօր երդում է տվել

Հունաստանի նոր կազմով խորհրդարանն այսօր երդում է տվել

53
0

Exif_JPEG_PICTUREՀունաստանի նոր կազմով խորհրդարանն այսօր կայացած առաջին նիստում երդում է տվել, հայտնում է RIA Novosti-ն:

Գործընթացն անցկացվել է առանձին՝ հավատացյալների և աթեիստների համար: Ուղղափառ պատգամավորների երդմնակալությունը կատարել է Աթենքի և Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Հիերոնիմոս-ը: Երկու մուսուլման պատգամավորները երդվել են Ղուրանի վրա: Պատգամավորների մի մասը, հիմնականում՝ ՍԻՐԻԶԱ-ից և Հունաստանի կոմունիստական կուսակցությունից, քաղաքացիական երդում են տվել:

Ավանդաբար խորհրդարանում առաջին նիստի ժամանակ դեբատներ չեն անցկացվում: Կիրակի խորհրդարանի երկրորդ նիստում գաղտնի քվեարկությամբ կընտրվի խորհրդարանի նախագահը: Սպասվում է, որ այդ պոշտոնում ընտրություններում հաղթած ՍԻՐԻԶԱ-ն կառաջարկի Նիկոս Վուցիղին՝ ՍԻՐԻԶԱ-ի կառավարությունում նախկին ՆԳՆ ղեկավարին:

Հաջորդ շաբաթ քաղաքական ղեկավարները խորհրդարանում ելույթ կունենան ծրագրային հայտարարություններով, նաև կառավարությանը վստահության քվե տալու քվեարկություն կանցկացվի: