տուն Քաղաքական Միջազգային Հունաստանի կառավարությունը ավելի քան 100 մլրդ եվրոյի փոխհատուցում կպահանջի Գերմանիայից

Հունաստանի կառավարությունը ավելի քան 100 մլրդ եվրոյի փոխհատուցում կպահանջի Գերմանիայից

82
0

big

Հունաստանի կառավարությունը Գերմանիայից կպահանջի Երկրորդ աշխարհամարտի տարիներին պետության կրած վնասների փոխհատուցում։ Այս մասին երեկ հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը՝ ելույթ ունենալով խորհրդարանում և ներկայացնելով կառավարության գործողությունների ծրագիրը։

Ըստ Ցիպրասի՝ Գերմանիան պարտական է Եվրոպայի բոլոր ժողովուրդներին, որոնք պայքարել են ֆաշիզմի դեմ։

Վերջին տարիներին Հունաստանում ակտիվ քննարկում են Երկրորդ աշխարհամարտի ժամանակ կրած վնասների փոխհատուցման հարցը։ Սակայն լուրջ առաջընթաց այս հարցում չէր նկատվում։ 2014 թվականին Հունաստանի նախագահ Կառլոս Պապուլյասը Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկին ասել էր, որ Աթենքը չի հրաժարվի փոխհատուցման պահանջից։

Որոշ հույն պատգամավորների հաշվարկներով՝ Հունաստանը կարող է ստանալ մինչև 108 մլրդ եվրոյի փոխհատուցում՝ առանց հաշվի առնելու սղաճը։