Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումի և Հունաստանի ֆինանսների նոր նախարար Յանիս Վարուֆակիսի հետ ավարտվել է վեճով։ Այս մասին հաղորդում է հունական Mega հեռուստաալիքը։
Վարուֆակիսն ասել է, որ Հունաստանն այլևս մտադիր չէ շփվել պարտքատերերի «Եռյակի»՝ ԵՄ-ի, Եվրոպական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ՝ վստահություն հայտնելով, որ եռյակը վարում է հակաեվրոպական քաղաքականություն։
Ասուլիսի ժամանակ լսելով այս խոսքերը՝ Դեյսելբլումն անջատած բարձրախոսով ասել է, որ հույն նախարարը քիչ առաջ «սպանել» է եռյակին, և լքել է դահլիճը։