Հունաստանում այս կիրակի տեղի կունենա հանրաքվե, որի ժամանակ բնակչությունը կպատասխանի այն հարցին, թե արդյոք երկրի կառավարությունը պետք է ընդունի եվրոպացի վարկատուների պահանջները՝ ինչից էլ կախված կլինի Հունաստանի մասնակցությունը եվրագոտում: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Համաձայն Greek Public Opinion ընկերության կողմից անցկացված հարցման` բնակչության 47 տոկոսը պատրաստ է այո ասել եվրոպական պահանջներին, 43 տոկոսը կոչ է անում կառավարությանը մերժել այդ առաջարկները: Մինչդեռ 10 տոկոսն առայժ կողմնորոշված չէ: Փաստացի` Հունաստանի բնակչությունը կիսվել է, սակայն եվրագոտու պահանջներին զիջելու կողմնակիցներն ավելի շատ են: