Հունաստանի առափնյա պահպանության ուժերն օգոստոսի 17-ի առավոտյան 59 միգրանտների են փրկել Էգեյան ծովի Կոս կղզու շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է գերմանական DPA գործակալությունը:
«Ընդամենը վերջին ինն օրվա ընթացքում Էգեյան ծովում փրկվել են ավելի քան 300 միգրանտներ: Նրանցից երկուսը ձերբակալվել են մաքսանենգության կասկածանքով»,-հայտնել են առափնյա պահպանության աշխատակիցները:
Աթենքի ճգնաժամային շտաբի տվյալներով՝ միայն վերջին 24 ժամում Թուրքիայից Էգեյան ծովի արեւելյան կղզիներ Է ժամանել 147 մարդ:
Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) տվյալների համաձայն, 2016 թվականի սկզբից Միջերկրական ծովով եվրոպական երկրներ են ժամանել ավելի քան 266 հազար միգրանտներ ու փախստականներ: Օգոստոսի սկզբից եվրոպա Է ժամանել 7856 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: