Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոցիասը հայտարարել է, որ Հունաստանը նախկինում Եվրամիությանը զգուշացրել է գաղթականների գալիք հոսքի մասին, սակայն դրան ուշադրություն չեն դարձրել, հաղորդում է Reuters-ը:
«Երբ փետրվարի սկզբին առաջին անգամ խոսեցինք եվրոպական կառույցների հետ Մերձավոր Արևելքում ռմբակոծությունների հետ կապված փախստականների նոր ալիքի հավանականության մասին, մեզ պատասխանեցին, որ խոսքը դրա մասին չէ», — ասել է Կոցիասը:
Վերջինիս խոսքերով` այսօր ստեղծված հենց դրա հետևանքն է, ԵՄ-ն անհրաժեշտ հետևություններ չի արել Հունաստանի նախազգուշացումներից: