Հունաստանի կառավարությունը մտադիր է մինչև ամսվա վերջ վճարել Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տրամադրված փոխառությունների բոլոր անհրաժեշտ գումարները: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Այսպիսով, ըստ վերլուծաբանների` Աթենքը հերթական անգամ փորձում է ժամանակ ձգել և վերջնական համաձայնագիր ստորագրել Եվրամիության երկրների հետ, որոնք պահանջում են բարեփոխումներ նոր հատկացումների դիմաց: Մինչև այսօր օրվա վերջ Հունաստանը ԱՄՀ-ին պետք է փոխանցի 1,7 մլրդ գումարի մի մասը: