տուն Լուրեր Հունաստանը կարող է հեռացվել ՖԻՖԱ-ից

Հունաստանը կարող է հեռացվել ՖԻՖԱ-ից

149
0

_69436779_greece_football_getty

Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հնարավոր է դուրս մնա ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կազմից, Armsport.am-ի փոխանցմամբ` հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ պատճառը Հունաստանի Գավաթի կիսաեզրափակչում կայացած ՊԱՕԿ — «Օլիմպիակոս» հանդիպման ընթացքում կայացած միջադեպն է : Հիշեցնենք, որ խաղն ընդհատվել էր, բախումներ  էին  եղել երկրպագուների միջև , ապա նաև ոստիկանների հետ:

ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն պարտադրում են շարունակել հանդիպումը, սակայն հունական ֆուտբոլային գերատեսչությունից հայտնել են, որ վերսկսում չի լինելու: