Եվրագոտու ֆինանսների նախարարների խորհուրդը` Եվրախումբը հինգշաբթի օրը կայացած նիստում այդպես էլ համաձայնության չի եկել բարեփոխումների հարցում, որոնք պետք է իրականացվեն Հունաստանում` որպես փոխզիջման վերջին ժամկետ թողնելով հունիսի 30-ը:
Եվրախմբում նաև չեն բացառել, որ Հունաստանը կարող է լքել Եվրագոտին:
Հունաստանում կարող է դեֆոլտ հայտարարվել, քանի որ երկիրն ի վիճակի չէ վճարել Արժույթի միջազգային հիմնադրամի գումարը: